Հասարակություն 

ՀՀ սահմանը հատող քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի․ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

analitik.am

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է․

«Հարգելի քաղաքացիներ,

Տեկեղացնում ենք, որ ս. թ. օգոստոսի 14-ին կիրականացվի Երևան֊Դոնի Ռոստով-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 10։00, ժամանում 14:00):

Ս. թ. օգոստոսի 14-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (ժամանում 22:25):

Չարտերային չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ։ Ավիաընկերությունների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետևյալ հղումով http://www.zvartnots.aero/HY/Content/airlines

Նշենք նաև, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, բացառությամբ որոշ դեպքերի (https://covid19.gov.am/hy/travel_and_coronavirus), պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի»,-նշված է հայտարարության մեջ։

Նույն շարքից