Հասարակություն 

Կմշակվի «Ձկան խանութին» հարակից տարածքի հիմնանորոգման նախագիծ

analitik.am
Ավարտվել է Սուրբ Գր. Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկի (նախկին «Ձկան խանութին» հարակից տարածք) գետնանցման ճաղավանդակների ապամոնտաժման, տարածքի և անձրևատարերի մաքրման, լվացման աշխատանքը։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Գետնանցման տարածքի զգալի մասը, որը մասնավորինն էր վերադարձվել է համայնքին: Հիմա՝ գետնանցման հակասանիտարական վիճակը վերացնելուց հետո, նախատեսվում է մշակել տարածքի հիմնանորոգման նախագիծ»,- գրել է նա։

Նույն շարքից