Քաղաքականություն 

Արթուր Վանեցյանի նախագահությամբ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նախագահությամբ առաջին անգամ՝ ընդլայնված կազմով տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն: Այս մասին կուսկացությունը հայտարարություն է տարածել:

«Օգոստոսի 13-ին «Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում Արթուր Վանեցյանի նախագահությամբ տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն կուսակցության խորհրդի ու մարզային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ։

Քննարկվեցին կուսակցաշինությանն առնչվող հարցեր, անդրադարձ կատարվեց ներքաղաքական օրակարգի հրատապ հարցերի լայն շրջանակի, մարզային կառույցների պատասխանատուները հանդես եկան հաշվետվություններով։

Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը նախանշեց կուսակցական աշխատանքների կազմակերպման հետագա անելիքները»,- ասվում է հայտարարությունում։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից