Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիայի և Լիբիայի միջև տնտեսական համաձայնագիր է կնքվել

Թուրքիան տնտեսական համաձայնագիր է կնքել Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հետ։ Այս մասին մամուլի ասուլիսին հայտնել է Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար  Փեքջանը՝ գրում է Ermenihaber-ը։

Փեքջանի խոսքով՝ այդ փոխըմբռնման հուշագիրը ճանապարհային քարտեզ է Լիբիայում թուրքական պայմանագրային ընկերությունների անավարտ ծրագրերի համար։

Նա նշել է, որ նշյալ համաձայնագիրը կարևոր փաստաթուղթ է թուրք-լիբիական առևտրա-տնտեսական հարաբերությունների տեսանկյունից։

Փեքջանի փոխանցմամբ՝ Լիբիայում Թուրքիայի կողմից իրականացվող ծրագրերի ընդհանուր ծավալը հասել է 28․6 մլրդ դոլարի։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից