Հասարակություն 

Հետաքրքիր զուգադիպություն՝ թե հոգաբարձուների խորհրդի նախագահը և թե՝ քարտուղարը սրտաբան են

analitik.am

 

Հետաքրքիր զուգադիպություն՝ թե հոգաբարձուների խորհրդի նախագահը և թե՝ քարտուղարը սրտաբան են։

Նորընտիր խորհրդի անդամներին խնդրանքս հայտնեցի՝
լինել ծայրահեղ կառուցողական և պատրաստակամ:

Միաժամանակ հավաստիացրեցի, որ ԵՊԲՀ-ն կա ու լինելու է առավելագույնս թափանցիկ ու հասանելի:

Կարծում եմ, խորհրդի բոլոր անդամները պարտավոր են հաշվի առնել, որ բժշկական համալսարանը միայն կրթական օջախ չէ, այն լրջագույն բժշկական օգնության օպերատոր հանդիսացող և սոցիալական ծրագրեր իրականացնող կառույց է:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ խորհրդի բոլոր անդամներին այսօրվա կապակցությամբ:

Նորընտիր նախագահին և քարտուղարին ցանկանում եմ արգասիքներով, ժպիտներով ու դրական լիցքերով լի հոգաբարձուների խորհրդի նիստեր:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան

Նույն շարքից