Միջազգային Քաղաքականություն 

Թրամփի նախկին փաստաբանը խոսել է Ռուսաստանի հետ նրա կապերի մասին

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Կոենը խոստացել է պատմել, թե ինչ կապեր է, իբր, ունեցել ԱՄՆ նախագահը Ռուսաստանի հետ: Այս մասին գրում է РИА Новости-ն:

Կոենը խոստացել է բացահայտել, թե ինչպես է Թրամփը Ռուսաստանի օգնությամբ զբաղվել խաբեությամբ նախագահական ընտրություններին:

Նրա խոսքերով, ամերիկացիների մի մասը հավատում էր, որ ԱՄՆ նախագահը վերահսկվում է Ռուսաստանի կողմից, և Թրամփի կողմնակիցները Մոսկվայի հետ սկանդալը համարում էին «դեմոկրատների կողմից հորինած վհուկների որս»․ «Երկու կողմերն էլ սխալվում էին»,-գրել է Կոենը:

Փաստաբանի խոսքերով, Թրամփը պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ, բայց չօգտագործելով այն մեթոդները, որոնք պատկերացրել են նրան քննադատողները։ Անել այն, ինչ հարկավոր է հաղթելու համար, միշտ Թրամփի վարքի և կենցաղի մոդելն է եղել, ասել է Կոենը:

 

Նույն շարքից