Կորոնավիրուս Հասարակություն 

Երևան քաղաքում դեռ շարունակվում է «լյուբիմչիկ» տնօրեն և արտոնյալ դպրոց հոգեբանությունը․ Հովսեփյան

 

Համաճարակը ցցուն կերպով ջրի երես հանեց արհեստական աճած դպրոցների խնդիրները: Այ ինձ հետաքրքիր է, թե ինչպե՞ս պետք է 3 տասնյակ ունեցող դասարանը բաժանվի երեք խմբի և այդ բաժանման արդյունքում դպրոցում բոլոր դասարանները տեղ ունենան:

Սպասում եմ սեպտեմբերին, որ հասկանամ ինչու՞ է օրինակ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցը շարունակում ընդունել 250 աշակերտ և ո՞րն է այդ դպրոցի բացառիկթյունը, որի հաշվին Երևանում շատ դպրոցներ պետք է փակվեն, բայց Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցը շարունակի ընդունել 250 առաջին դասարանցի այն դեպքում, որ մինչ համաճարակն էլ երկհերթ էր:

Կամ Ա.Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցն ինչո՞ւ ունի 159 առաջին դսարնցի միայն հայկական դասարաններում , երբ կրկին երկհերթ է:

Ինչպե՞ս պետք է կազմակերպվի այս դպրոցների մեկ տասնյակից կազմված խմբերի դասերը և ո՞ր երեխաների խումբը պետք է տուժի սրանից:

Հուսամ սա հետևություն է, որ մյուս տարի 3,4 * կրճատվեն նմանատիպ դպրոցների առաջին դասարանցիների հոսքը:

Միակ դպրոցը փաստորեն, որ լիցենզիայի թիվ կրճատվեց դա ժամանակին ամենամեծ արտոնություն ունեցող Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցն էր։

Տարոսը մնացածին:

Առանց այն էլ Երևան քաղաքում դեռ շարունակվում է «լյուբիմչիկ» տնօրեն և արտոնյալ դպրոց հոգեբանությունը։

Սպասում եմ սեպտեմբերին»։

Սոֆյա Հովսեփյան

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից