Միջազգային Քաղաքականություն 

Էրդողանը քննադատել է Հունաստանի ձեռնարկած քայլերը

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած նիստին անդրադարձել է Արևելյան Միջերկրական և Էգեյան ծովերում թուրք-հունական հարաբերությունում առաջացած լարվածությանը։

Էրդողանը նշել է, որ Հունաստանը և Կիպրոսը «սխալ քայլեր են ձեռնարկում»։

Նա վերհաստատել է այն թեզը, որ «Թուրքիան որևէ երկրի ունեցվածքի վրա աչք չունի, սակայն նաև թույլ չի տա, որ իր իրավունքները ոտնահարվեն»։

Էրդողանը պնդել է, որ ցանկացած նախաձեռնություն, որը միտված է դուրս թողնել Թուրքիային և Կիպրոսի թուրքերին ,«ձախողման է դատապարտված»։

Անդրադառնալով Արևելյան Միջերկրականում թուրքական «Օրուչ Ռեիս»  նավի կողմից իրականացվող սեյսմիկ հետազոտություններին, պնդել է, որ այդ աշխատանքները «Թուրքիայի ծովային սահմանների ներսում» են ընթանում։

ermenihaber

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից