Քաղաքականություն 

Երբ այս կառավարությունը հրաժարական տա, տեսնես փողոցում նրանց գոնե բարևող կլինի՞. Գրիգորյան

analitik.am

 

Մոռանալ Հերոստրատին:

Երբ այս կառավարությունը հրաժարական տա, տեսնես փողոցում նրանց գոնե բարևող կլինի՞...

Ասենք կկարողանա՞ն նրանք ընտանիքի հետ դուրս գալ և Կասկադի կաֆեներում սրճել, կամ Հյուսիսային պողոտայով քայլել:

Ես իրականում ցավում եմ, որ շատ երիտասարդներ կնքեցին իրենց քաղաքական «մահախոսականը» ստախոսների հետ ասոցացվելով և հետագայում նույնիսկ չեն կարողանալու քաղաքում իրենց հանգիստ զգալ, որովհետև նրանց ցույց են տալու մատով և ասեն. «այ սա էր ստին, պղծություններին, թալանին և երեսպաշտության սատարողը...»:

Նրանք իրենց համար ընտրեցին Հերոստրատի ճակատագիրը...

Բարի լույս հարգելի ընկերներ։

Գևորգ Գրիգորյան

Նույն շարքից