Քաղաքականություն 

Մեր ժողովրդի ո՞ր մեղքի համար այս մարդը համաձայնվեց իր չիմացած լեզվով ստորանալ անգլիախոս լսարանի առջև․ Միհրան Հակոբյան

 

BBC-ի Hard Talk ձևաչափը շատ կարևոր առանձնահատկություն ունի. հենց սկզբից զգուշացնում են՝ ծանր և անհարմար հարցեր են լինելու:

Լավ, կարելի՞ է այսչափ չսիրել երկիրը, կարելի՞ է այսչափ ատել հայրենակիցներին, որ այս մարդը ստիպում է բոլորին ամոթից գլուխները կախել: Ամաչել, որ Նիկոլ Փաշինյանն երկրի ղեկավարը: Ամաչել այս մարդու պրիմիտիվության մակարդակից: Ամաչել Նիկոլի անգրագիտությունից: Ամաչել այս մարդու ցինիզմից:

Դաս չեղա՞վ, որ Սակուրն իր հարցադրումներով, հարցերի տողատակերով ու խոսքի վրա բռնացնելու մարտավարությամբ անցած տարի ստորացրեց հայերերնից ավելի լավ անգլերեն իմացող ԱԳ նախարար Մնացականյանին:

Ինչու՞, մեր ժողովրդի ո՞ր մեղքի համար այս մարդը համաձայնվեց իր չիմացած լեզվով ստորանալ անգլիախոս լսարանի առջև:

Ինքը հեչ, քարն իր գլուխը, երկիրն է ափսոս, ժողովուրդն է ափսոս, որ աշխարհը մեր պետության ու 5000-ամյա ժողովրդի մասին հիմա դատողություններ է անում այս փողոցային պոպուլիստի պրիմիտիվության մակարդակով:

Ամբողջը մի կողմ. ժողովուրդ ջան, ձեր գեները չեն վիրավորվու՞մ:

Միհրան Հակոբյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից