Իրավական Տեսանյութեր 

Վրաստանում չորս օտարերկրացի է ձերբակալվել պետական սահմանն ապօրինի կերպով հատելու մեղադրանքով /Տեսանյութ/

analitik.am

 

Վրաստանում չորս օտարերկրացի է ձերբակալվել պետական սահմանն ապօրինի կերպով հատելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է newsgeorgia.ge-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ մամուլի ծառայությանը:

Գերատեսչությունում չեն պարզաբանել, թե որ երկրի քաղաքացի են ձերբակալվածները: Քննության համաձայն՝ շրջանցելով անցակետը՝ նրանք Վրաստան են մուտք գործել Հայաստանի տարածքից:

Քրեական գործ է հարուցվել «Մի խումբ անձանց կողմից Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելը» հոդվածով: Սույն հոդվածով նախատեսված հանցագործությունը պատժվում է 4-5 տարի ժամկետով ազատազրկմամբ:

Նույն շարքից