Քաղաքականություն 

Իրականում մենք նախկինում ունեինք բոլորովին այլ Սահմանադրական դատարան․ Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Հայաստանի իշխանությունները ձգտում են անել հնարավորը, որպեսզի Սահմանադրական դատարանը լիովին համապատասխանի Հայաստանի Սահմանադրությանը: Այս մասին BBC-ի HARDtalk հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ցանկանում ենք ունենալ այնպիսի Սահմանադրական դատարան, որն ամբողջովին կհամապատասխանի մեր սահմանադրության տառին և ոգուն»,-ասել է նա:

Փաշինյանի խոսքերով, ՀՀ գործող սահմանադրությունը տալիս է Սահմանադրական դատարանի ճշգրիտ նկարագրությունը․ «Բայց իրականում մենք նախկինում ունեինք բոլորովին այլ Սահմանադրական դատարան։ Մենք ձգտում ենք և անում ենք հնարավորը, որպեսզի Սահմանադրական դատարանը լիովին համապատասխանի մեր Սահմանադրությանը»,-ասել է նա:

 

Նույն շարքից