Հասարակություն 

Խոշոր հրդեհ` Անկարայում

 

Օգոստոսի 13-ի երեկոյան Անկարայի Աքյուրթ շրջանի Շեյհլեր թաղամասում դեռևս անհայտ հանգամանքներում խոշոր հրդեհ է բռնկվել փայտանյութի գործարանում։

Հրդեհը քամու հետևանքով գնալով ուժգնացել է և կարճ ժամանակում տարածվել ողջ գործարանում։

Նշվում է, որ քաղաքացիներն ահազանգել են հրշեջ փրկարարական ծառայություն։ Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարական ջոկատների երկար ջանքերից հետո հրդեհը մարվել է։ Այն պատճառել է նյութական զգալի վնաս, տուժածներ չկան։

Ուսումնասիրվում են հրդեհի ծագման պատճառները։

ermenihaber

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից