Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Զարեհ Սինանյանը՝ իր աղմկահարույց հայտարարության մասին

analitik.am

 

Պարզ է, որ սրա ամբողջ ենթատեքստը քաղաքական է։ Խորհուրդ եմ տալիս մեկ անգամ նայել վիդեոն, որովհետև այնտեղ այդ հարցի բոլոր պատասխանները կան։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, խոսելով իր աղմկահարույց հայտարարության մասին։

Սինանյանը նշել է, որ որևէ մեկը չի ասել, թե պետք է մտածել այդ մասին․ «Խոսքն այն մասին է, որ երնեկ Հայաստանը դառնա այնպիսի երկիր, որտեղ կուզենան ապրել նաև հայերի նման ազգեր։ Իսկ թե ինչով են նրանք նման հայերին, խորհուրդ կտամ մեկ երկու գիրք կարդալ, այնտեղ կհասկանան՝ եթե ոչ հարյուրավոր, ապա հազարավոր տարիներ Հայաստանը սահմանակցել է Սիրիային»։

Ամեն դեպքում, Սինանյանը նշեց, որ խոսքը երկու մարդկանց միջև եղած խոսակցության մասին է, ովքեր փիլիսոփայորեն քննարկել են հարցեր, թե ուր, ինչ ուղղությամբ է գնում Հայաստանը և ինչ կետի կուզեինք մենք հասնել, և այնքան լավ երկիր լիներ, որ մենք կարողանայինք կլանել նաև այլ ազգերի․ «Մարդիկ կան այլ ազգերին կլանելուն դեմ են։ Ես հասկանում եմ, դա արդեն միգուցե վիճաբանության թեմա է, թե կա աշխարհում որևէ պետություն, որը կարողացել է մեծանալ և հզորանալ առանց երբևէ ընդունելու և կլանելու նման ազգերի»։

 

Նույն շարքից