Քաղաքականություն 

Զարեհ Սինանյանը հերթական սկանդալային հայտարարությունն է արել

analitik.am

 

«Հրապարակը» գրում է․ «Իր հրավիրած ասուլիսի հենց սկզբում սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հերթական սկանդալային հայտարարությունն արեց․

«Ասել, որ ՀՀ կառավարությունը լիբանանահայության նկատմամբ իրականացնում է հայրենադարձության քաղաքականություն, մի փոքր ճիշտ չէ»,- պատասխանելով Լիբանանից հայրենադարձությանը վերաբերող հարցին, ասաց ՀՀ սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ապա նաև փորձեց հիմնավորել իր հայտարարությունը՝ նշելով, որ եթե նման քաղաքականություն իրականացնի Հայաստանը, դա կնշանակի, որ Հայաստանն է Լիբանանում ստեղծել մի իրավիճակ, որի արդյունքում մարդիկ ցանկանում են հայրենադարձվել․

«Ճիշտ չէ այն իմաստով, որ ասենք՝ մենք իրականացնում ենք հայրենադարձության քաղաքականություն, կնշանակի՝ մենք թելադրողի դերում ենք, մենք ենք ստեղծում իրավիճակը, որի արդյունքում մարդիկ ուզում են հայրենադարձվել կամ վերադառնալ հայրենիք։

Իրականում դա այդպես չէ, իրականում մենք դիտորդի դերում ենք եղել մինչ այժմ, մենք չենք թելադրել հայրենադարձության ընթացք Լիբանանում, այդտեղ ժամանակի ընթացքում մեր կամքից անկախ ստեղծվել են հանգամանքներ, որի արդյունքում այսօր կա այն, ինչ որ կա։

Ինչ են այդ հանգամանքները․ երկարաժամկետ տնտեսական ճգնաժամ, ճգնաժամ, որը մի փոքր արհեստածին է, այսինքն պարտադրված է Լիբանանի վրա, բայց որի հետևանքները շատ լուրջ են․ արդեն շուրջ մեկ տարի տևող բանկային համակարգի կաթվածահար վիճակ, բնիկների համար բացահայտ է, որ այնտեղ տեղի է ունենում շահերի բախման մի լուրջ գործընթաց՝ արևմուտք- արևելք, Իրան, ԱՄՆ, սունի աշխարհ, շիա աշխարհ, Եվրոպա։

Կարծես բոլորի շահերը այնտեղ բախվում են, և մարդկանց մոտ լուրջ վախ կա այնտեղ կարող են լինել  Սիրիայի քաղաքացիական պատերազմը հիշեցնող երևույթներ։

Սրան ավելացնենք նաև համավարակի պատճառով այդ սահմանափակումների հետևանքով առաջ բերված հավելյալ տնտեսական խնդիրները, այս պայթյունն էլ կարծես վերջին հարվածն էր Լիբանանի ժողովրդին և մեր դեպքում նաև լիբանանահայությանը։ Սրա արդյունքում մենք ունենք այն, ինչ ունենք»։

 

Նույն շարքից