Հասարակություն 

Վահե Ղազարյանի հրամաններով կադրային նշանակումներ են կատարվել ոստիկանության մի քանի պաշտոններում

 

Այսօր՝ օգոստոսի 14-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ իր դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանը։

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության պետ է նշանակվել Վաղինակ Մարտիրոսյանը։

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ է նշանակվել Գեորգի Այվազյանը։

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Արմեն Գևորգյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ։

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Արտաշես Մուշեղյանը նշանակվել է ոստիկանության Ավանի բաժանմունքի պետ, իսկ Արմեն Հարությունյանը ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ նշանակվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ։

Աղբյուրը՝ shamshyan.com

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից