Քաղաքականություն 

Խստագույնս պահպանել սանիտարահամաճարակային նորմերը հատկապես այս շոգ շրջանում․ ԱԱՏՄ հորդորը

analitik.am

 

Խստագույնս պահանել սանիտարահամաճարակային նորմերը հատկապես այս շոգ շրջանում․ ԱԱՏՄ հորդորը

Որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու՝ ՀՀ ԱԱՏՄ-ն հորդորում է`

✅ շոգ եղանակով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների հնարավոր առաջացումն ու տարածումը կանխարգելելու նպատակով անհրաժեշտ է՝

☑️ Խմելու ջրի համային և գունային փոփոխությունների, տեսանելի նստվածքների առկայության դեպքում այն չօգտագործել կամ օգտագործել միայն եռացնելուց հետո, ինչպես նաև դիմել համապատասխան մարմիններին,

☑️ Չգնել անհայտ ծագման, չսահմանված վայրերում, առանց պատշաճ ջերմաստիճանի և հիգիենիկ պայմանների պահպանման վաճառվող սննդամթերք, հատկապես պատրաստի սննդատեսակներ (քաբաբ, խորոված, մսով, սնկով փքաբլիթներ, այսպես կոչված՝ Ղարսի խորոված), կրեմային հրուշակեղեն, լցնովի պաղպաղակ և այլն,

☑️ Հետևել ձեռքերի հիգիենային՝ հաճախակի լվանալ օճառով,

☑️ Միրգ, բանջարեղեն, հատապտուղներ օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող խմելու ջրով,

☑️ Սննդամթերքը պահել փակ տարաներում՝ ճանճերի աղտոտումից զերծ պահելու նպատակով։ Չհավաքել և սննդում չօգտագործել անհայտ ծագման սնկեր։

☑️ Չպահել պատրաստի սնունդը սենյակային ջերմաստիճանում երկու ժամից ավելի։

☑️ Չթույլատրել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում և խաղալ ոռոգման ջրով,

☑️Չաղտոտել շրջակայքը,

☑️ Աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանիշերի առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի։

Հիշեցնենք՝ աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների հիմնական ախտանշաններն են թուլությունը, գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը, փսխումները, լուծը, ջերմության բարձրացումը և այլն։

Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նկառմամբ՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է նաեւ`

☑️հիվանդանոցային և արտահիվանդանոցային ձևերով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին,

☑️առողջարանային-վերականգնողական,

☑️ուսումնական հաստատություններին,

☑️մանկատներին,

☑️երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններին,

☑️տուն-ինտերնատներին,

☑️ հյուրանոցային տնտեսություններին,

☑️արտադրական ձեռնարկություններին՝
խստագույս պահպանել սանիտարահամաճարակաբանական կանոններն ու նորմերը։

ԱԱՏՄ վերահսկողական աշխատանքները նշված սուբյեկտների մոտ կրում են մշտական բնույթ, այս շրջանում՝ հատկապես ուժեղացված։

Նույն շարքից