Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանի յուրաքանչյուր սադրանք կճնշվի, ինչպես Թովուզի մարտերում․ Ադրբեջանական ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել

analitik.am

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջան անունով արհեստածին պետության պարտված բանակը տարածել է հայտարարություն, կապված Արցախի նախագահի այն հայտարարության հետ, որ եթե փորձեն Ստեփանակերտի վրա մեկ ռումբ գցել, ապա պատասխանը շատ դաժան կստանան Գանձակում (ադր․ Գյանջա):
Հոխորտացող հայտարարության վերջաբանը ոչ թե ծիծաղելի, այլ պարզապես այդպես էլ իրականության հետ չհամակերպվելու մասին է խոսում։ Ներկայացնեմ վերջաբանը․ «․․․Մենք վերահաստատում ենք, որ ադրբեջանական բանակն ունի բավարար ներուժ և ունակ է ոչնչացնել հայկական կրակակետերը, ռազմական հենակետերը և այլ օրինական ռազմական թիրախներ: Հայաստանի յուրաքանչյուր սադրանք վճռականորեն կճնշվի, ինչպես Թովուզի մարտերում, և նման սադրանքների համար ողջ պատասխանատվությունը ընկնում է ուղղակիորեն Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»:
Տավուշյան մարտերում հայկական կողմը տարել է փայլուն հաղթանակ, որի մասին ակնածանքով են խոսում արտասահմանյան անկախ ռազմական փրոձագետները։ Ադրբեջան անունով արհեստածին պետությունը ուղիղ չորս օր կռիվ տվեց ու չկարողացավ փրկվել խայտառակությունից, ավելին՝ գնալով ավելի խորացրեց խայտառակ պարտությունը և ոչ միայն դիրքային կորուստներ , այլ ռազմական բարձրագույն սպայական կազմի կորուստներ տվեցին․․․
Դե ու փորձեք․․․»։

Նույն շարքից