Հասարակություն Պատահարներ 

Փրկարարները բացել են շտապօգնության կարիք ունեցող քաղաքացու բնակարանի դուռը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 14-ին, ժամը 14։46-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել անգիտակից վիճակում գտնվող Ելենա Ֆ․-ին (ծնված 1950 թ․), ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Քաղաքացին տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից