Պատահարներ Սպորտ 

«Վան»-ի փոխնախագահը հորդորել է երկրպագուներին չկուտակվել մարզադաշտի շրջակայքում

analitik.am

Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը հորդորել է երկրպագուներին չկուտակվել մարզադաշտի շրջակայքում:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի փոխնախագահ Կարեն Բարսեղյանը դիմել է երկրպագուներին. « Հարգելի ֆուտբոլասերներ, ինչպեսգիտեք այս տարի մենք հանդես ենք գալու VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում, ինչի համար ես ևս մեկանգամ բոլորիս շնորհավորում եմ։ Ցանկությունս անսահման է, որպեսզի վաղը կայանալիք պատմականհանդիպմանը մեր մարզադաշտը կրկին լեփ-լեցուն տեսնեմ և միասին նշենք այդ օրը։ Ցավոք, ելնելովստեղծված իրավիճակից և պարետատան որոշումից, հանդիպումները անցկացվելու են առանցհանդիսականների։ Ես շատ լավ գիտակցում և բազմիցս նշել եմ, որ ֆուտբոլում ամենակարևորը դաֆուտբոլասերն է և մենք խաղում ենք ձեզ համար։ Բայց այս պահի դրությամբ դա պարզապես անհնար է։Այդ իսկ պատճառով խնդրում եմ հանդիպման օրը չկուտակվել մարզադաշտի տարածքում՝ ձեր իսկառողջության մասին հոգ տանելով։ Վստահ եմ, որ շուտով կգա այն օրը, երբ մենք կրկին միասին կցնծանքխաղերին։ Մեր հանդիպումը կարող եք դիտել ուղիղ հեռարձակմամբ, իսկ թիմին կարող եք ոգևորելսոցցանցերում։
Առողջ եղեք
Մեկ թիմ, Մեկ քաղաք, Մեկ ընտանիք»:

Օգոստոսի 15-ին իր նորամուտը Պրեմիեր լիգայում կնշի «Վան»-ը, ում հակառակորդը կլինի «Գանձասար-Կապան»-ը: Այս խաղը կկայանա Չարենցավանի մարզադաշտում և կմեկնարկի 17:30-ին: Օգոստոսի 16-ին կկայանա երկու հանդիպում` «Նոա»-«Շիրակ» և«Արարատ»-«Փյունիկ»: Երկու խաղերը կանցկացվեն Երևանում և կմեկնարկեն համապատասխանաբար 17:30-ին և 19:30-ին: Եվ անդրանիկ տուրը կեզրափակվի օգոստոսի 17-ին «Ուրարտու»-«Լոռի» խաղով: Այն նախատեսված է 19:00-ին:

Նույն շարքից