Միջազգային Քաղաքականություն 

Բելառուսը ՌԴ-ին է փոխանցել ձերբակալված «Վագների խումբ» կազմակերպության անդամ 32 զինյալի

analitik.am

Բելառուսը Ռուսաստանի Դաշնությանն է հանձնել ռուսական «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության՝ լույս հուլիսի 29-ին Բելառուսում ձերբակալված անդամ զինյալներին, ինչի մասին հայտնել է ՌԴ գլխավոր դատախազությունը: Հայտնում է  korrespondent.net-ը։

Ինչպես նշվում է, ձերբակալվածների փոխանցումը տեղի է ունեցել Իրավական օգնության մասին մինսկյան կոնվենցիայի շրջանակում:

Դատախազության հաղորդագրությունում ասվում է, որ բելառուսական կողմը հանձնել է 32 զինյալի, մինչդեռ 33-րդը շարունակում է Բելառուսի տարածքում մնալ:

Հայտնի է, որ «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամ զինյալները հարցաքննության ժամանակ հայտարարել են, որ նախկինում ծառայել են ՌԴ ուժային կառույցներում:

 

 

Նույն շարքից