Սպորտ 

Sports.ru-ն հիշել է 1973 թվականը՝ անդրադառնալով Արարատի ոսկե դուբլին

analitik.am

 

«Футбол» շաբաթաթերթի 60-ամյակի առթիվ ռուսական Sports.ru-ն շարք է սկսել՝ ներկայացնելով տարբեր տարիներին թերթի շապիկները: Այս անգամ հերթը 1973 թվականինն է, ինչի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև Երևանի «Արարատի» ոսկե դուբլին:

«Սենսացիա. «Արարատը» նվաճեց ԽՍՀՄ Գավաթը, իսկ Լևոն Իշտոյանը եզրափակչում երկու գոլ խփեց Կիևի «Դինամոյին»՝ 2-1».

«Գավաթից հետո «Արարատը» հաղթեց նաև ԽՍՀՄ առաջնությունում: Ոսկե դուբլ»

«1973-ը հայկական ֆուտբոլի տարին էր: Երևանի «Արարատը» սենսացիոն կերպով ոսկե դուբլ հեղիանկեց՝ հաղթելով ԽՍՀՄ առաջնությունն ու Գավաթը: Իսկ մեկ տարի անց հասավ մինչև Չեմպիոնների Գավաթի քառորդ եզրափակիչ, որտեղ հավասար պայքարում զիջեց ապագա չեմպիոնին՝ «Բավարիային»,- ասվում է Sports.ru-ի անդրադարձում:

Աղբյուրը՝ ArmSport.am

 

Նույն շարքից