Կորոնավիրուս Հասարակություն 

Չինաստանը ապագայի քաղաք է ստեղծում

analitik.am

 

Չինաստանում կհայտնվի ապագայի քաղաք, որը կստեղծվի՝ հաշվի առնելով համավարակի պայմաններում կյանքի բոլոր առանձնահատկությունները: Քաղաքի դիզայնով կզբաղվի «Guallart Architects» բյուրոն: Այս մասին գրում է ArchDeyel-ը:

Նշվում է, որ Սյունան քաղաքը կկառուցվի Պեկինից 100 կմ հեռավորության վրա: Այն կմիավորի ժամանակակից չինական բարձրահարկ շենքերը և գյուղատնտեսական լանդշաֆտները․ «Մենք այլևս չենք կարող նախագծել քաղաքներն ու շենքերը և ձևացնել, որ ոչ մի բան (խոսքը կորոնավիրուսի համաճարակի մասին է) տեղի չի ունեցել»,-ասել են ստեղծողները:

Նշվում է նաև, որ շենքերի տանիքներին ջերմոցներ կտեղադրվեն, որտեղ հնարավոր կլինի մթերք աճեցնել և միևնույն ժամանակ էներգիա ստանալ արևային պանելներից: Առաջին հարկերում կտեղավորվեն 3D տպիչներ, կկազմակերպվի թափոնների վերամշակում: Յուրաքանչյուր շենքի բնակիչ հավաքելու է անձրևաջրերը և մաքրելու այն նախքան խմելը:

 

Նույն շարքից