Հասարակություն Տեսանյութեր 

Բելառուսում ոստիկանը ծաղիկներ է բաժանել ցուցարարներին /Տեսանյութ/

analitik.am

 

Բելառուսի Ժաբինկա քաղաքում ոստիկանության փոխգնդապետը ծաղիկներ է բաժանել բողոքի ակցիայի մասնակից կանանց: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Tut.by Telegram ալիքում, փոխանցում է Լենտան:

Կադրերում երևում է, թե ինչպես է ոստիկանը մոտենում կանանց և սպիտակ վարդեր բաժանում նրանց: Տեսանյութում լսվում է նաև, թե ինչպես է ակցիայի մասնակիցներից մեկը բոլորի փոխարեն շնորհակալություն հայտնում ոստիկանին։

Նույն շարքից