Հասարակություն 

900 դոլար գումար ստանալու համար խառնվել է «օրենքով գողն» ու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցը

analitik.am

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել «օրենքով գողեր» Ալեքսանդր Մակարյանի՝ «Գող Ալո»-ի և Երևանի ավագանու ՀՀԿ թեկնածու «Տիզ» մականվամբ Արթուր Սեդրակյանի ձերբակալություններից:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` քննությամբ պարզվել է, որ քաղաքացին իրեն պարտք մնացած գումարը քրեակատարողական հիմնարկում պահվող անձից վերադարձնելու հարցը լուծելու համար դիմել է «օրենքով գողի» ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին, ով այդ վեճն իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով լուծելու համար համապատասխան հանձնարարություն է տվել իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին:

Եվ այս պատմությունից կարող է տպավորություն ստեղծվել, թե խոսքը հսկայական գումարի մասին է, այնինչ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, խոսքն ընդամենը 900 դոլար գումարի մասին է, որը ստանալու համար էլ խառնվել է «օրենքով գողն» ու քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցը»,-գրում է թերթը։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից