Քաղաքականություն 

Խորհուրդս տղերքին՝ հրաժարվե՛ք Նիկոլի տված պարգևներից․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

 

Մի բան ասեմ՝ չզարմանաք։ Այ հիմա վերջապես եկավ զինվորականության խոսք ասելու պահը։

Խորհուրդս տղերքին՝ հրաժարվեք Նիկոլի տված պարգևներից։

Հանուն ձեր հրամանատարների, ձեր պատվի և ամենակարևորը՝ արյան գնով և կամ իսկապես արժանի գործողություններով այդ կոչումներին արժանացած ձեր հայրերի, եղբայրների ու ընկերների։

Սա բեկումնային պահ է։

Նիկոլի նպատակը ձեր վաստակը գնահատելը չէ։ Նրա նպատակը ձեր ընկերների վաստակն արժեզրկելն է։

Թույլ մի տվեք հասնի դրան։

Դա էլ է ձեր առաքելությունը։ Էժան փառքի հետևից չգնաք։ Խնդրում եմ։ Դուք ավելիին եք արժանի։ Շատ ավելիին։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից