Քաղաքականություն 

Արմեն Սարգսյանի ուղերձը

analitik.am

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ:

«Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ բարեկամական կապերի շարունակական ամրապնդումն ու զարգացումը։ Մեր երկրների միջև փոխվստահության մթնոլորտն ամուր հիմք է նորանոր ձեռքբերումներ արձանագրելու և առկա ներուժը համակողմանիորեն օգտագործելու համար»,- մասնավորապես ասված է նախագահի ուղերձում:

Հայաստանի նախագահը Հնդկաստանի իր պաշտոնակցին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

 

Նույն շարքից