Հասարակություն 

Ադրբեջանի ագրեսիայից տուժած Բերդ քաղաքում անցկացվել է «Թիկունքը՝ մշակույթ» միջոցառումը

analitik.am

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների ընթացքում ռմբակոծությունից տուժած Բերդ քաղաքում անցկացվել է «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով ծրագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարը Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ միջոցառման ընթացքում կատարումներով հանդես են եկել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Վարսենիկ Ավանյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, ջազմեն Վահագն Հայրապետյանը:

«Ամուր ենք մեր բանակով ու մշակութային թիկունքով: Երեկ Տավուշի մարզի Բերդ քաղաքի մշակույթի տան հարակից տարածքում համերգային կատարումներով հանդես են եկել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար, ջազմեն, կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը»,- գրել է Հարությունյանը:

 

Նույն շարքից