Ռազմական 

Խաղաղապահների հերթական զորախումբը մեկնել է Աֆղանստան

analitik.am

 

Օգոստոսի 13-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Աֆղանստան։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Հայկական զորախումբը կմասնակցի վերապատրաստման դասընթացների և նախատեղակայման վարժանքների, որից հետո խաղաղարար առաքելություն կիրականացնի Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում։

Հայ խաղաղապահները մշտապես բարձր են պահել Հայաստանի, հայ զինծառայողի պատիվը, առաքելությունների ընթացքում արժանացել վերադաս հրամանատարության, ինչպես նաև արտերկրի բարձրաստիճան զինվորականների բարձր գնահատականին»,-ասված է հաղորդագորւթյան մեջ:

 

Նույն շարքից