Միջազգային Քաղաքականություն 

Միացյալ Նահանգներն ու Լեհաստանը ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել

analitik.am

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշակը Վարշավայում այսօր ռազմական համագործակցության ընդլայնման մասին պայմանագիր են ստորագրել:

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հուլիսի 31-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը և Վարշավան կստորագրեն ռազմական համագործակցության պայմանագիր, որը ճանապարհ կհարթի այս արևելյան Եվրոպայի երկրում 1000 ամերիկացի զինծառայողների տեղակայման համար:

Ըստ հաղորդման, ներկայումս  Լեհաստանում ամերիկացի զինվորականների թիվը կազմում է մոտ 5 հազար:

Միացյալ Նահանգները նախատեսում է Գերմանիայից դուրս բերել իր 36000 զորքերից 12,000-ը,որից 5.600-ը տեղակայել եվրոպական տարբեր երկրներում:

ԱՄՆ-ի ռազմական գործողությունների, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ)  ընդլայնումը Արևելյան Եվրոպայում մշտապես հարուցել է Ռուսաստանի բողոքը:

Նույն շարքից