Գիտություն Հասարակություն 

Պոլիտեխնիկի ուսանողների թիմը «Խելացի քաղաք» անվանակարգում ճանաչվել է եզրափակիչ փուլ անցած լավագույն 8 հաղթող ստատափներից մեկը

analitik.am

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Պոլիտեխնիկակական համալսարանի ուսանողների #SFI թիմը (#ANEL) Համաշխարհային University Startup World Cup 2020-ի "Խելացի քաղաք" անվանակարգում ճանաչվել է եզրափակիչ փուլ անցած լավագույն 8 հաղթող ստատափներից մեկը՝ ի թիվս ԱՄՆ-ի, Նիդերլանդների, Եգիպտոսի, Դանիայի, Շվեդիայի, Կանադայի, Տանզանիայի համալսարանների ներկայացուցիչների:

Սա հնարավորություն է` ճանաչվելու աշխարհի լավագույն համալսարանական նորաստեղծ ընկերություն:

Հաջողություն եմ մաղթում մեր երիտասարդներին եզրափակչի ընթացքում, որն անց է կացվելու առցանց հոկտեբերի 17-20-ը։

SFI թիմը տարեսկզբին արժանացել է նաև ՀՀ ԲՏԱ նախարարության՝ Գաղափարից բիզնես ծրագրի 💰 2.5 մլն դրամ դրամաշնորհի՝ իրենց գաղափարի իրագործման համար»:

Նույն շարքից