Հայաստան Քաղաքականություն 

Մալյանը Սորոսի մասին հայհոյանք պարունակող գրությամբ հագուստով է ներկայացել դատական նիստին

analitik.am

Այսօր ՝ սեպտեմբերի 3-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ընթանում է սորոսական «Ռեստարտ» խմբի գործով դատական նիստը:

Նարեկ Մալյանը նիստին ներկայացել էր Սորոսի մասին հայհոյանք պարունակող գրությամբ վերնաշապիկով: Նրա հագուստի վրա գրված էր «Fuck Soros»:

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտի 4-ին Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Ռեստարտ» խմբի անդամները հարձակվել էին ՎԵՏՕ շարժման ղեկավար, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի վրա՝ իր տան մոտ և փորձել առևանգել։

Հարուցված քրեական գործով մեղադրանք առաջադրվեց սորոսական «Ռեստարտ» խմբի 6 անդամների՝ Դավիթ Պետրոսյանին, Դավիթ Սիմոնյանին, Արամայիս Պետրոսյանին, Գարիկ Միսկարյանին, Հրաչյա Խլղաթյանին, Յուրի Ավագյանին։

 

Նույն շարքից