Սպորտ 

Մեսսին որոշել է մնալ «Բարսելոնայում»

analitik.am

 

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին որոշել է մնալ կատալոնական ակումբում: Հայտնում է Marca-ն:

Աղբյուրի համաձայն՝ հարձակվողը, ով ցանկանում էր հեռանալ թիմից, վերջին մի քանի օրերի ընթացքում փոխել է իր կարծիքը:

Արգենտինացին կարող է ևս մեկ մրցաշրջան անցկացնել ակումբում:

Որոշման հիմնական պատճառը «Բարսելոնայի» կողմից պայմանագիրը միակողմանիորեն խզելու ցանկությունն է: Մեսսին հնարավորություն ունի դիմել դատարան, բայց ֆուտբոլիստը չի ցանկանում ակումբի հետ կոնֆլիկտ ունենալ:

 

 

Նույն շարքից