Միջազգային Ռազմական Քաղաքականություն 

Կիևը ԵԱՀԿ-ին տեղեկացրել է Դոնբասում հրադադարի խախտման մասին

analitik.am

Ուկրաինան հայտարարել է Դոնբասում լիակատար ու համապարփակ հրադադարի ռեժիմի խախտման մասին: Փոխհրաձգության հետևանքով սպանվել է մեկ ուկրաինացի զինծառայող՝ հայտնում է Deutsche Welle-ն:

Այս դեպքի ֆոնին Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին առաջարկել է հրատապ «քննարկել առկա իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները»:

«Դրանք հրադադարի ռեժիմը խափանելու ակնհայտ փորձեր են և էական խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացին»,- ասել է նա:

Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողը դարձավ առաջին զոհը հուլիսի 27-ից հետո, երբ Դոնբասում սկսեցին գործել հրադադարի ռեժիմը վերահսկող լրացուցիչ միջոցառումները: Դրանք համաձայնեցրել էին Ուկրաինայի արևելքում իրադրության կարգավորմամբ զբաղվող Եռակողմ շփման խմբի (TCG) մասնակիցները:

Նույն շարքից