Հայաստան Քաղաքականություն 

Ո՞վ կփոխարինի Արսեն Ջուլֆալակյանին Ազգային ժողովում

analitik.am

ՀՀ ԱԺ-ում այսօր մանդատից հրաժարված Արսեն Ջուլֆակյանին կփոխարինի «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդ համար Նարեկ Ղահրամանյանը։

Նարեկ Ղահրամանյանը 2018-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել էր Կապանի քաղաքապետի պաշտոնակատար:

Նարեկ Ղահրամյանը ծնվել է 1991թ․ապրիլի 16-ին Կապան քաղաքում։ Ավարտելով Կապանի 7-րդ միջնակարգ դպրոցը՝ 2008թ․ ընդունվել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը և ավարտել՝ երկրաֆիզիկոսի որակավորմամբ, բակալավրի աստիճանով։ 2012-14թթ․ ծառայել է ՀՀ ԶՈւ-ում։

Աշխատել է «Սուրնալուսշին» ՍՊԸ-ում որպես տնտեսվար, «Կովսականի բարիքներում»՝ մարկշեյդեր (լեռնային ճարտարագետ), «Վայբլ» ՍՊԸ-ում։

2015թ․-ից ՔՊ կուսակցության հիմնադիր անդամ է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ:

Նա իր հայտարարության մեջ նշել էր, որ նման քայլի դիմելու պատճառը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնություններն են նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների կառավարման մոտեցումների վերաբերյալ:

Նույն շարքից