Ռազմական Քաղաքականություն 

Արդյո՞ք մեր համապատասխան մարմինները Ադրբեջանի ԶՈւ գեներալ Հիքմեթ Միրզոևի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում են թե ոչ

analitik.am

Ինձ ուղղակի հետաքրքիր է` մեր համապատասխան մարմինները Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ Հիքմեթ Միրզոևի նկատմամբ` ում ենթակաները մտել են Թալիշ, դաժանաբար սպանել և խոշտանգել են Խալափյանների ընտանիքի երեք անդամների` քրեական հետապնդում իրականացնում են թե ոչ։ Կամ Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանին և պայմանագրային-վարորդ Հրանտ Ղարիբյանին գլխատած ռազմական հանցագործ, նույն ուժերի ենթասպա Սերխան Մամմեդովի և 116 մարտական դիրքի պաշտպան Քյարամ Սլոյանին գլխատած մյուս հանցագործ` Էլնուր Ֆերզալիևի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում է, թե ոչ։ Ի դեպ` մի տարի առաջ Մամմեդովը իր համար ֆրֆռում էր Ռուսաստանի Դաշնությունում։

Ցանկը շատ մեծ է, ուղղակի հայտնիների անունները նշեցի։

Հերիք է պաշտպանվեք, դուք էլ հարձակվեք։

Ալեն Ղուլյան

Նույն շարքից