Հայաստան Քաղաքականություն 

Արայիկ Հարությունյանը վայելում է Նիկոլ Փաշինյանի վստահությունը․ Տիգրան Ուլիխանյան

analitik.am

Այս պահին Արայիկ Հարությունյանը վայելում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահությունը։ Լրագրողի այն հարցին, որ Արայիկ Հարությունյանը չի վայելում ժողովրդի որոշ մասի վստահությունը, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն ասաց, որ Արայիկ Հարությունյանը վայելում է որոշ մասի անվստահությունը։

Վերջինս նշեց, որ քննադատությունները որևէ ազերս չունեն իրականության հետ։ Ինչ վերաբերում է Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելուն, Ուլիխանյանն ասաց, որ անընդունելի է համարում նման կերպ վարվելը, քանի որ այդ հարցը կարող էր այլ լուծում ունենալ։

Նա նաև նշեց, որ Ջուլֆալակյանի հարցը մինչ մանդատը վայր դնելը, չի քննարկվել․ «Եթե առկա է լուրջ խնդիր, որը կարող է հանգեցնել պատգամավորի մանդատը վայր դնելուն, ապա այն պարտադիր պետք է քննարվեր խմբակցությունում, սակայն նման հարց չի քննարկվել»։

Ուլիխանյանը նշեց նաև, որ բավարար չափով տեղեկացված չի պատճառներից։

Նույն շարքից