Հասարակություն Սպորտ 

«Լոռի» ՖԱ ղեկավար կազմում տեղի են ունեցել փոփոխություններ

analitik.am
«Լոռի» ՖԱ ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է «Լոռի» ՖԱ գործադիր տնօրեն։ Հովհաննիսյանը 2020 թվականի մարտից զբաղեցնում էր Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի տնօրենի պաշտոնը։
Նախկինում Հովհաննիսյանը ղեկավարել է մի շարք վանաձորյան կազմակերպություններ։
Հայտնում ենք նաեւ, որ Վահան Դանիելյանը, որը 2019/20 թթ․ մրցաշրջանի ընթացքում զբաղեցնում էր «Լոռի» ՖԱ գործադիր տնօրենի պաշտոնը, նշանակվել է ակումբի փոխնախագահ։

Նույն շարքից