Սպորտ 

3 փայլուն հաղթանակներից հետո Արոնյանը միանձնյա առաջատարն է. CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX

analitik.am

Երեկ կայացան  CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX մրցաշարի 4-րդ, 5-րդ և 6-րդ տուրերը: Լևոն Արոնյանը նախ սևերով հաղթեց իրանցի Ալիրեզա Ֆիրուջային, ապա սպիտակներով պարտության մատնեց Պյոտր Սվիդլերին, իսկ օրվա վերջին պարտիայում սևերով հաղթեց կուբացի Լենյեր Դոմինգեսին:

Այս երեք անընդմեջ հաղթանակներից հետո Արոնյանը 4,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Այսօր Արոնյանը կմրցի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի, նախկին չեմպիոն Գարրի Կասպարովի և ֆրանսիացի Մաքսմիմ Վաշյե-Լագրավի հետ:

6 տուրից հետո Արոնյանից կես միավորով հետ են մնում Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան և Մագնուս Կարլսենը: Դոմինգեսը ունի 3,5 միավոր, Կարուանան՝ 3 միավոր: 2 միավորով 7-8 տեղերը կիսում են Կասպարովն ու Սվիդլերը, իսկ Վաշյե-Լագրավն ու Ֆիրուջան ունեն 1,5 միավոր:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար:

 

Նույն շարքից