Սպորտ 

Լևոն Արոնյանն ու Գարի Կասպարովն իդեալական ոչ-ոքի խաղացին

analitik.am

CHESS 9LX Ֆիշերի շախմատի առցանց մրցաշարի 7-րդ տուրում մեր շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով հանդիպեց աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի հետ:

Հանդիպումն անցավ բավականին սուր պայքարում: Երկու շախմատիստներն էլ հայտնվեցին ցայտնոտում, որի արդյունքում սկսեցին արագ փոխանակել խոշոր խաղաքարերը: Պարտիայի վերջնամասում կողմերը կրկնեցին քայլերը և համաձայնեցին ոչ-ոքիի: Սակայն ուշագրավն այն էր, որ խաղատախտակին ստեղծվեց երկրաչափորեն սիմետրիկ իրավիճակ, բացի այդ երկու շախմատիստներն էլ ունեին հավասար ժամանակ: Նման իդեալական ոչ-ոքի վաղուց չէր գրանցվել խոշոր մրցաշարերում:

Լևոն Արոնյանը վաստակեց 5 միավոր և այժմ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ բաժանում է 1-2-րդ տեղերը: Ի դեպ, մրցաշարի վերջին տուրում մեր շախմատիստը սևերով մրցելու է հենց նորվեգացի գրոսմայստերի հետ:

Նույն շարքից