Տնտեսություն Քաղաքականություն 

Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը 1,5 միլիարդ դոլարի վարկ է տրամադրելու Բելառուսին

analitik.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Մոսկվան Մինսկին 1,5 միլիարդ դոլարի վարկ է տրամադրելու:

Պուտինը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը խոշորագույն ներդրողն է բելառուսական տնտեսության մեջ, երկրները խորը կոոպերացիա ունեն շատ ոլորտներում: ՌԴ նախագահի խոսքերով, Ռուսաստանն ու Բելառուսը պետք է վերականգնեն առևտրաշրջանառության ծավալները: Այն նվազել է կորոնավիրուսի համաճարակի շրջանում:

ՌԴ նախագահն ասել է, որ ինքը շատ առաջարկներ ունի առկա խնդիրները լուծելու համար՝ միևնույն ժամանակ տրամաբանական ու ժամանակին անվանելով Բելառուսում սահմանադրական փոփոխություններ կատարելու աշխատանքները:

Պուտինը նաև ընդգծել է, որ Մինսկն ինքնուրույն պետք է կարգավորի իրավիճակը, որը կա երկրում:

Նույն շարքից