Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Առանց կրթության հնարավոր է ունենալ «Յաշիկ» Մերսեդես. Նիկոլ Փաշինյանը՝ աշակերտներին

analitik.am

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը։

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե առավոտվանից մտածում է ինչ պետք է ասի ամբիոնից. «Ես մտածեցի այսպիսի մի նախադասություն, 21-րդ դարում առանց կրթության որևէ բան անել հնարավոր չէ: Առանց կրթության հնարավոր է «Յաշիկ Մերսեդես» առնել: Այո, այս նախադասությունը կարող է գոյություն ունենալ: Սակայն, եթե դա հնարավոր է առանց կրթության, առանց կրթության հնարավոր չէ ստեղծել G կարգի Մերսեդես:

Ինչպիսի ապագա ենք ուզում մենք: Մենք ուզում ենք, որ G կարգի Մերսեդես միայն վարողներ լինե՞ն, թե ուզում ենք, որ պայմանական Մերսեդես ստեղծող լինենք:

Մենք ուզում ենք լինենք սպառող, թե՝ ստեղծող:

Առանց կրթության հնարավոր է ինչ-որ աստիճանի նյութական բարեկեցություն ստեղծել, սակայն առանց կրթության հնարավոր չէ տիեզերք թռնել: Ես ուզում եմ, որ սա լինի մեր ընտրությունը»:

Նույն շարքից