Գլխավոր 

Ովքեր են ՍԴ երեք նոր դատավորները ու երբվանից են ստանձնելու լիազորությունները

analitik.am

 

Քիչ առաջ Ազգային ժողովն ընտրեց Սահմանադրական դատարանի 3 դատավորներին: Երվանդ Խունդկարյանն ընտրվեց ձայների 84 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ, Արթուր Վաղարշյանը՝ 86 կողմ, 1 դեմ, Էդգար Շաթիրյանը՝ 85 կողմ, 3 դեմ:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ ՍԴ դատավորներն իրենց լիազորությունները ստանձնում են ԱԺ-ում երդման պահից. «Թեկնածուներից երկուսի մոտ այս պահին աշխատանքի հետ կապված անհամատեղելիության խնդիր կա:

Դատավորները պետք է դիմում գրեն իրենց աշխատանքից դուրս գալու վերաբերյալ, ինչից հետո կկազմակերպենք երդման արարողությունը:

Այդ մասին հավելյալ կտեղեկացնենք»:

 

 

Նույն շարքից