Առողջապահություն Կորոնավիրուս 

Մեկուսացման կազմակերպիչների աշխատավարձերը կազմել են 150-350 հազ. դրամ. նախարարություն

analitik.am

ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի՝ նոր կորոնավիրուսի հետ կապված մեկուսացման գործընթացի վերաբերյալ հայտարարությանը։

Պարզաբանման մեջ նշված է. «ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի Ազգային ժողովում հնչեցրած` «օդում կախված լուրերը» ճշգրտելու նպատակով տեղեկացնում ենք, որ մեկուսացման գործընթացը կազմակերպվել է բուժհաստատությունների տնօրենների և համապատասխան մասնագետների ներգրավմամբ: Աշխատանքներին մասնակցել են նաև կամավորներ:

Ինչ վերաբերում է 5 միլիոն աշխատավարձ ստանալուն, ապա հրապարակված թիվը շատ հեռու է իրականությունից: Մեկուսացման գործընթացի կազմակերպիչների ամսական աշխատավարձերը կազմել են միջինում 150-ից 350 հազար ՀՀ դրամ (առանց հարկերի):

Ինչ խոսք, որ կատարած աշխատանքի դիմաց առողջապահության համակարգի աշխատողները, բժիշկներն ու կորոնավիիրուսային հիվանդության դեմ պայքարում ընդգրկված անձինք արժանի էին ավելի բարձր վարձատրության»:

Նույն շարքից