Միջազգային Քաղաքականություն 

ԵՄ-Թուրքիա հարաբերությունները շրջադարձային պահ են ապրում. Բորել

analitik.am

 

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, հայտարարել է, որ Եվրոպական միության և Թուրքիայի հարաբերությունները շրջադարձային պահ են ապրում, որը կախված է Անկարայի հետագա քայլերից:

«ԵՄ-ի և Թուրքիայի կապերը պատմության շրջադարձային կետի վրա են, թե որ կողմ այն կգնա, կախված է նրանից, թե ինչ տեղի կունենա գալիք օրերին»,-ասել է Բորելը:

ԵՄ բարձր ներկայացուցիչը, միաժամանակ, Անկարային կոչ է արել հրաժարվել Արևելյան Միջերկրականում Հունաստանի հետ առճակատումից և մտածել իր տարածքում մարդու իրավունքների պաշտպանության հարցի շուրջ:

Նշենք, որ վերջին շրջանում մի կողմից Աթենքի և Նիկոսիայի, մյուս կողմից Անկարայի միջև լարվածությունը սրվել էր Միջերկրական ծովում երկրաբանական հետախուզական աշխատանքների հետ կապված: Կողմերն ժամանակ առ ժամանակ հայտարարում են, որ պատրաստ են վեճը լուծել բանակցությունների միջոցով, սակայն պնդում են սեփական իրավունքները պահպանելու անհրաժեշտությունը: Արդեն մի քանի ամիս է, ինչ երկու կողմերը մեծացնում են իրենց ռազմական ներկայությունը այս շրջանում,  զորավարժություններ անցկացնում:

 

Նույն շարքից