Հասարակություն Տեսանյութեր 

Ես չեմ պատրաստվում որևէ մեկին խեղդել. Սամսոնյանը Միրզոյանից պահանջեց թույլ տալ ԱԺ դահլիճ բերել պաստառը

analitik.am

 

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նիստը: Նիստի մեկնարկին Անի Սամսոնյանը, դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, հիշեցրեց, որ վերջինս կարողացել է հրավառ նյութեր բերել ԱԺ ու ակցիա իրականացնել. «Հիմա խնդրում եմ բացատրել, թե ինչով կարող է խանգարել իմ անմեղ պաստառը, ինչու ես չեմ կարող այն բերել դահլիճ»:

«Խնդրում եմ հրահանգել ձեր աշխատակազմին, որեսզի կարողանամ իմ պաստառը մտցնել ներս, հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, որ փորձում եք խեղդել մեր ակցիաները»,-հավելեց նա:

«Հարգելի տիկին Սամսոնյան, ես չեմ պատրաստվում որևէ մեկին խեղդել, ինչ ակցիա ուզում եք արեք, ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը»,-ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ կհասկանան, թե ինչի մասին է խոսքը. «Ինչ վերաբերում է իմ բերած ֆայերներին, ապա անկեղծ ասած մենք հեղափոխություն էինք անում»,-ասաց Միրզոյանը:

 

Նույն շարքից