Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Ազգային ժողովում քննարկվեց ոստիկանների կողմից կանանց դիմակի համար բերման ենթարկելու հարցը

analitik.am

 

Այսօր Ազգային ժողովի նիստում Էդմոն Մարուքյանը խոսեց համացանցում տարածված տեսանյութերի մասին, թե ինչպես են ոստիկանները բռնի ուժով դիմակ չկրելու համար բերման ենթարկում քաղաքացիներին, այդ թվում՝ լացակումած կանանց՝ հավելելով, որ լավգույն դեպքում ոստիկանները կարող են տուգանել:

Մարուքյանը դատապարտեց տեղի ունեցողը և կոչ արեց ծառայողական քննություն սկսել՝ հորդորելով Արարատ Միրզոյանին միանալ իր կոչին:

Իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ դատապարտելուց առաջ պետք է նախ հասկանալ, թե ինչ է եղել: Նա նշեց, որ բոլոր տեսանյութերը մոնտաժված են, նախապատմությունը որևէ մեկը չգիտի, հայտնի չէ, թե ինչ դիմադրություն է եղել. «Եկեք սպասենք ծառայողական քննության արդյունքներին, հետո դատապարտենք կամ ասենք, որ ոստիկանները լավ են աշխատել»:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր հերթին նշեց, որ օրենսդրությունը նախատեսում է տարբեր պատժաչափեր տարբեր տեսակի հանցանքների, զանցանքների, հանցագործությունների համար. «Եթե սահմանված նորմերը խախտվում են և դրանց համար նախատեսված են որոշակի սանկցիաներ, ոստիկանությունը պարտավոր է դրանք իրականացնել: Եթե առանձին դրվագներում ոստիկանը վերազանցել է իր լիազորությունը, կլինի քննություն»:

 

Նույն շարքից