Տեսանյութեր Քաղաքականություն 

Ես՝ ինքս, հրաժարականի դիմում կգրեմ. Արայիկ Հարությունյանն ասաց, թե որ դեպքում կհեռանա

analitik.am

 

Եթե իմ հրաժարականի համար հիմքեր լինեն, ես մեկ րոպե ավել չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով իր հրաժարականի մասով պահանջներին:

Նախարարը պնդեց, որ իր վերաբերյալ բողոքները կապված են այն մեծ ռեֆորմների փաթեթի հետ, որն իրականացվում է. «Որոշ քաղաքական շրջանակների մտահոգությունը կապված է նրա հետ, որ բարեփոխումների արդյունքում ունենալու ենք մի սերունդ, որն իրենց հենքը չի հանդիսանալու, լինելու է քննադատող ու վերլուծող: Իսկ վերլուծող սերունդն այդ շրջանակներին չի սատարելու»:

Ինչ վերաբերում է բողոքող խմբերի հետ չհանդիպելուն, նախարարն ասաց՝ բոլոր այն դեպքերում, եթե կա օրակարգ, ինքը հանդիպում է, իսկ եթե դրվում են ծայրահեղ կետեր, ինչպիսին օրինակ հրաժարականն է, ինքն անիմաստ է գտնում քննարկման մեջ մտնելը. «Դա իրենց օրակարգի հարց է, իմ օրակարգի հարցը չէ: Իմ օրակարգի հարցը ոլորտի բարեփոխումներն են»:

 

Նույն շարքից