Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Արայիկ Հարությունյանը՝ կորոնավիրուսով վարակված ուսուցիչների մասին

 

Սեպտեմբերի 10-ի դրությամբ կա 6000 թեստավորման արդյունք, վարակվածների թիվը 1 տոկոսի սահմաններում է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով ուսուցիչների շրջանում կորոնավիրուսի վարակվածության մասին:

Հարությունյանի խոսքերով, դա վկայում է այն մասին, որ ուսուցիչները շատ պատասխանատու են, պահում են կանոնները, հետևում են իրենց ու հանրային առողջությանը, ունեն սոցիալական մեծ պատասխանատվություն:

Նախարարը նաև խոսեց դպրոցներում անակնկալ ստուգումների մասին, որոնք հետագայում կլինեն:

Բուհերում թեստավորման հետ կապված նախարարն ասաց, որ հարցը չի քննարկվել, բուհերը դա կարող են նախաձեռնել:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից