Բարի օր Իրավական Տեսանյութեր 

Նարեկ Մալյանը դատարանում հայտարարեց, որ ամբաստանյալ Դավիթ Պետրոսյանը հրապարակային ստել է առևանգման տեսանյութերի հետ կապված

analitik.am

Այսօր ՝ սեպտեմբերի 16-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ սորոսական «Ռեստարտ» խմբի գործով հերթական դատական նիստը:

Նիստի ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ նաև «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ հայտարարելով, որ ամբաստանյալ Դավիթ Պետրոսյանը հրապարակային ստել է առևանգման տեսանյութերի հետ կապված:

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտի 4-ին Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Ռեստարտ» խմբի անդամները հարձակվել էին ՎԵՏՕ շարժման ղեկավար, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի վրա՝ իր տան մոտ և փորձել առևանգել։

Հարուցված քրեական գործով մեղադրանք առաջադրվեց սորոսական «Ռեստարտ» խմբի 6 անդամների՝ Դավիթ Պետրոսյանին, Դավիթ Սիմոնյանին, Արամայիս Պետրոսյանին, Գարիկ Միսկարյանին, Հրաչյա Խլղաթյանին, Յուրի Ավագյանին։

 

Նույն շարքից